Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Մտքեր, որ ինձ հանգիստ չեն տալիս

Մտքեր, որ ինձ հանգիստ չեն տալիս
03.07.2025 | 15:19

Ինչու՞ են ազնիվ մարդիկ հաճախ մնում մենակ:

Երբեմն մտածում եմ՝ ինչու կան մարդիկ, որ ազնիվ են, կառուցողական, խոր մտքեր ունեն, բայց նրանց ձայնը հազվադեպ է լսվում։

Նրանք չեն աղմկում, չեն ձգտում հաճոյանալ, ուղղակի ապրում են ու ստեղծում իրենց ճշմարտությամբ։

Բայց երբեմն այդ մարդիկ լռում են։

Հոգնում են։

Հիասթափվում։

Որովհետև նրանց պայքարը հետևորդներ հավաքելու մասին չէ։ Նրանց համար արժեքը մի ուրիշ տեղ է՝

խղճի խաղաղության, ազնվության, ներքին ճշմարտության մեջ։

Իսկ նույն ժամանակ ինչ-որ մեկը, որ եղանակի պես փոխում է իր գույնը, խոսում է բոլորի ուզածով, խոստանում է՝ առանց տալու, ստանում է լսարան։

Ու թվում է՝ այս աշխարհում ճշմարտությունը պարտվողի դերում է։

Բայց գուցե պատճառը պարզ է։ Մարդիկ միշտ չէ, որ ճշմարտություն են փնտրում։

Շատերը փնտրում են հանգստություն։

Իսկ ճշմարտությունն անհանգստացնող է։ Այն ստիպում է մտածել, վերանայել, ցավ զգալ, փոխվել։

Իսկ կեղծիքը հարմար է՝ այն արդարացնում է մարդուն հենց այնպիսին, ինչպիսին նա կա եւ հավատում է։

Ազնիվ մարդիկ հաճախ մենակ են, որովհետև չեն պատրաստվում փոխվել՝ սիրելի դառնալու համար։

Բայց հենց դրանով էլ նրանք մնում են իրական։

Եվ ես հավատում եմ՝ մի օր, երբ աղմուկը լռի, մարդիկ կսկսեն լսել նրանց, ովքեր տարիներ շարունակ լուռ ու ազնիվ խոսում էին։

Մարի Գ.

Դիտվել է՝ 1301

Մեկնաբանություններ